Բաժիններ՝

Օբաման հուսով է, որ Գուանտանամոյի բանտը կփակվի մեկ տարում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գուանտանամոյի բանտից բանտարկյալների տեղափոխման վրա դրված սահմանափակումները պետք է վերացվեն այս տարի, ինչը ճանապարհ կհարթի բանտի փակման համար: Այս մասին Կոնգրեսին հասցեագրած իր ամենամյա ուղերձում նշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման.

«Սա կլինի այնպիսի տարի, երբ Կոնգրեսը կվերացնի բանտարկյալների տեղափոխման վրա դրված սահմանափակումները, և մենք կփակենք Գուանտանամոյի բանտը, որովհետև մենք ահաբեկչության դեմ պայքարում ենք ոչ միայն հետախուզության ու ռազմական գործողությունների օգնությամբ: Մենք հավատարիմ ենք մնում նաև Սահմանադրության իդեալներին՝ օրինակ ծառայելով համայն աշխարհի համար»:

Գուանտանամոյի բանտում պահում են ահաբեկչական գործունեությամբ զբաղվելու կասկածյալներին: 2008 թվականին Օբաման, երբ դեռ նախագահի թեկնածու էր, խոստացավ բանտը փակել 2010 թվականին, սակայն դա չհաջողվեց նրան: 2013 թվականին Օբաման վերստին հայտարարեց, որ անհրաժեշտ է փակել այդ բանտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս