
ԵՄ-ը պատրաստ է լսել ԼՂ-ի վերաբերյալ միջնորդների ու կողմերի առաջարկները. Մալենա Մարդ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը ցավով է հետևում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում գրանցված վերջին իրադարձություններին: Այս մասին այսօր Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
Վերջինիս խոսքերով՝ ԵՄ-ն ակնդետ հետևում է այդ իրավիճակին և Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն ադրբեջանական կողմի հետ իր բանակցություններում անդրադարձել է այդ հարցին:
Մարդն ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և որ ԵՄ-ը պատրաստ է լսել դրա մասին միջնորդների ու կողմերի առաջարկները: