Բաժիններ՝

ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Ուկրաինայի ժողովրդին. Օբամա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Ուկրաինայի ժողովրդին և խաղաղ ձևով իր բողոքը հայտնելու նրա ցանկությանը: Այս մասին կոնգրեսին հասցեագրած իր ամենամյա ուղերձում նշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման.

«Ուկրաինայում մենք աջակցում ենք այն սկզբունքին, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն ազատորեն արտահայտել իրենց կարծիքը և մասնակցել իրենց երկրի ապագայի կառուցմանը»:

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի իշխանություններին սպառնացել էր պատժամիջոցներով և կոչ էր արել Կիևի կենտրոնից դուրս բերել ոստիկաններին և չմտցնել արտակարգ դրություն: Բայդենը ողջունել էր Ազարովի հրաժարականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031