
Քեթրին Էշթոնն ու եվրապատգամավորներն այսօր մեկնում են Կիև

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն այսօր ժամանում է Կիև: Բրյուսելում գործակալության ներկայացուցիչը հայտնել է, որ բացի այդ, հատուկ պատվիրակությունը, որի կազմում է նաև Եվրախորհրդարանի 12 պատգամավոր, երկօրյա այցով ժամանում է Ուկրաինա:
Այս պլանները հաստատել է ԵՄ-ի օրենսդիր մարմնի մամլո ծառայությունը: Եվրապատգամավորները Կիևում կգտնվեն մինչև հունվարի 30-ը: Պլանավորված է, որ նրանք հանդիպումներ են ունենալու Ուկրաինայի իշխանությունների ու ընդդիմության ներկայացուցիչների, ցուցարարների հետ՝ գտնելու համար Ուկրաինան քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղին:
Պատվիրակությունը գլխավորելու է Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, գերմանացի քաղաքական գործիչ Էլմար Բրոկը: Քեթրին Էշթոնն իր հերթին Կիև կժամանի այսօր երեկոյան: