
Հայտնի է դարձել Ֆրանսուա Օլանդի ադրբեջանական այցի ժամկետը. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի է դարձել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջիկա ադրբեջանական այցի ժամկետը: Իրազեկ աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Օլանդն Ադրբեջան կժամանի մայիսին:
Պլանավորված է, որ մինչ այդ՝ մարտին, Ադրբեջան կժամանի Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: Ֆաբիուսի ու Օլանդի ադրբեջանական այցերի ընթացքում Բաքվում քննարկվելու են ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հետագա հեռանկարները:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրեր առաջ Դավոսում հանդիպել է Լորան Ֆաբիուսի հետ: