Թուրքիայի ԱԳՆ-ը կոչով դիմել է Ուկրաինայի կառավարությանը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն Ուկրաինայի կառավարությանը կոչ է արել փոխզիջման գնալ ընդդիմության հետ և դրանով իսկ կարգավորել ներքին հակամարտությունը: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում նշված է, որ Թուրքիան ակնդետ հետևում է Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը.
«Թուրքիան հուսով է, որ Ուկրաինայի կառավարությունը երկրի ներսում ծագած հակամարտությունը կկարգավորի ընդդիմության հետ բանակցությունների միջոցով: Կողմերին անհրաժեշտ է գնալ փոխզիջման»: