Վերին սուր շնչառական ուղիների վարակների աճ կա
ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից մշտադիտարկման արդյունքում հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է վերին սուր շնչառական ուղիների վարակների աճ, փոխանցում է նախարարության կայքը:
2014թ. հունվարի 1-ից մինչեւ 19-նն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 590 դեպք, 20-ից մինչեւ 24-ը՝ 588 դեպք, 19 հոսպիտալացում, հիվանդների 74%-ը մինչեւ 18 տարեկան երեխաներ են:
ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ համանուն նախարարության համապատասխան հիմնարկի լաբորատորիա են ուղարկվել հիվանդներից վերցված նմուշներ: Հայտնաբերվել է վիրուսային գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակը: «Ելնելով համաճարակաբանական իրավիճակից իրազեկվել են բոլոր բուժհիմնարկները եւ հանձնարարվել է ուժեղացնել հիմնարկներում հակահամաճարակային եւ բուժկանխարգելիչ միջոցառումները վերին սուր շնչառական ուղիների վարակների եւ վիրուսային գրիպի հետագա տարածումը կանխելու նպատակով:
ԼՂՀ առողջապահության նախարարություն