Բաժիններ՝

Թուրքական լիրայի փոխարժեքը վերջին 10 տարվա համար ռեկորդային անկում է գրանցել

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ դոլարի հանդեպ թուրքական լիրայի փոխարժեքը շարունակում է գտնվել ռեկորդային ցածր մակարդակի վրա՝ չնայած Թուրքիայի Կենտրոնական բանկի գործադրած բոլոր ջանքերին: Թուրքական լիրայի փոխարժեքի ռեկորդային անկումը կապված է նախորդ տարվա դեկտեմբերի կեսին երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալի հետ:

Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը, ավելի վաղ մեկնաբանելով լիրայի փոխարժեքի կտրուկ անկումը, հայտարարել էր, որ դա ժամականավոր երևույթ է: Բաբաջանն ընդգծել էր, որ ամերիկյան արժույթի թանկացում նկատվել է ոչ միայն Թուրքիայում, այլև՝ Ռուսաստանում ու Լատինական Ամերիկայի երկրներում: Բաբաջանի խոսքերով՝ դոլարի փոխարժեքի աճը չի ազդի երկրի տնտեսության վրա:

Թուրքիայի Կենտրոնական բանկի տվյալներով՝ այսօրվա դրությամբ մեկ դոլարը հավասար է 2,3142 լիրայի, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին 10 տարվա համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս