Վրաստանի ԱԳՆ-ը կտրականապես դատապարտել է Ուկրաինայի բռնությունները

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ղեկավարությունը կտրականապես դատապարտում է Ուկրաինայի բռնությունները: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին.

«Մենք կտրականապես դատապարտում ենք Ուկրաինայում ամեն տիպի բռնությունները, որոնց հետևանքով կան զոհեր և խորապես ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին: Մենք Ուկրաինայի ղեկավարությանը կոչ ենք անում միայն երկխոսության միջոցով լուծել այս ժամանակահատվածում ծագած խնդիրները:

Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան, որը Վրաստանի հետ մեկտեղ հանդիսանում է «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ, վերստին վերադարձ կատարի եվրոպական արժեքներին»: Նշվում է, որ նախորդ շաբաթ համանման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի խորհրդարանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031