Ուկրաինայի համար Հռոմի պապի աղոթքից հետո բաց թողնված աղավնիները ենթարկվել են հարձակման (լուսանկարներ)
VZ.UA-ի փոխանցմամբ՝ երեկ ուշագրավ դեպք է գրանցվել Վատիկանում, ուր Հռոմի պապ Ֆրանցիսկոը կոչ է արել դադարեցնել բռնություններն Ուկրաինայում: Դրանից հետո արձակվել են խաղաղության խորհրդանիշներ հանդիսացող սպիտակ աղավնիներ, որոնք սակայն հարձակման են ենթարկվել այլ թռչունների կողմից:
Պատուհանից աղավնիներին բաց են թողել մի տղա ու աղջիկ, որոնց Ֆրանցիսկոսը հրավիրել էր «հրեշտակային աղոթքի»: Սակայն այն բանից հետո, ինչ սպիտակ աղավնիները դուրս են եկել պատուհանից, նրանց վրա հարձակվել են ճայն ու ագռավը: Ճայը աղավնուն բռնել է պոչի մասից, իսկ ագռավը մյուս աղավնուն բռնել է իր ճանկերով:
Նշվում է, որ իր աղոթքում Ֆրանցիսկոսը հայտարարել է. «Ես Ուկրաինայի հետ աղոթում են նրանց համար, ովքեր վերջին օրերին հրաժեշտ տվեցին իրենց կյանքին և աղոթում եմ նրանց ընտանիքների համար:
Ես հուսով եմ, որ տեղի կունենա կառուցողական երկխոսություն իշխանությունների ու քաղաքացիական հասարակության միջև, որպեսզի հնարավոր լինի խուսափել ամեն տիպի բռնությունից և որ խաղաղության ոգին և համընդհանուր բարօրության փնտրտուքը գերակայի բոլորի սրտերում»: