Բաժիններ՝

Էրդողանի դստեր անունը շոշափվել է Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալում

Թուրքական Sözcü թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալում նորույթ է գրանցվել, այն շոշափել է նաև վարչապետ Ռեջեփ Էրդողանի դուստր Սյումեյյե Էրդողանին: Համացանցում հայտնվել են նրա և գործարար Մուսթաֆա Լաթիֆ Թոփբաշի հեռախոսազրույցները, որի վերաբերյալ հետաքննության երկրորդ ալիքի շրջանակներում կայացվել է ձերբակալման վճիռ:

Նշվում է, որ այդ հեռախոսազրույցներում խոսք է գնացել Իզմիրի նահանգի Ուրլա շրջանի Զեյթինելի գյուղում՝ ծովափին, վիլաներ կառուցելու մասին, որոնցում հետագայում իր արձակուրդն է անցկացրել Էրդողանի ընտանիքը: Ընդհանուր առմամբ, խոսքը գնացել է 8 առանձնատան կառուցման մասին, որոնցից 2-ը պատկանում է Էրդողանի ընտանիքին:

Էրդողանի դուստրը գործարարից նման նվեր է ստացել նրան մեծ ծառայություն մատուցելու համար: Իզմիրի տվյալ ժամանակվա նահանգապետ Ջահիթ Քըրաչը «ապօրինի» է որակել այդ շինությունները (վիլաները) և ցանկացել է քանդել տալ դրանք: Սակայն իշխանամետ գործարարը դիմել է Էրդողանի դստեր օգնությանը, և չորս ամիս անց Քըրաչին պաշտոնանկ են արել և ուղարկել Դիարբեքիրի նահանգապետարան:

1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս