Բաժիններ՝

Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է «Ցասման օրվա» 262 մասնակցի

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է «Ցասման օրվա» 262 մասնակցի: Խոսքը գնում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի դեմ երեկ կազմակերպված բողոքի ակցիայի մասին: Այս տվյալները ներկայացրել է Փարիզի ոստիկանությունը:

Հաղորդվել է նաև 19 իրավապահի տուժելու մասին, սակայն նրանցից ոչ մեկին չեն հոսպիտալացրել: Դիմակավոր ցուցարարները ոստիկանների վրա նետել են շշեր ու ծուխ առաջացնող ռումբեր: Ցուցարաները ոստիկանների վրա հարձակվել են այն ժամանակ, երբ վերջիններս սկսել են ցրել ցույցը:

«Ցասման օրվա» մասնակիցները հանդես են եկել Օլանդի նախագահության ժամանակ երկրում ընդունված մի շարք օրենքների, այդ թվում նա միասեռ ամուսնությունների օրինականացման օրենքի դեմ և պահանջել են նախագահի հրաժարականը, ով հարցումների համաձայն, ամենացածր վարկանիշն ունեցող Ֆրանսիայի նախագահն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031