Բաժիններ՝

Ռուսական C-400 զենիթա-հրթիռային համալիրների արտահանումը կմեկնարկի 2016 թվականից հետո

Ռուսական Коммерсантъ թերթին տված հարցազրույցի ժամանակ ռուսական «Ռոսօբոռոնէքսպորտ» պետական ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը հայտարարել է, որ C-400 զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) արտահանումը կմեկնարկի 2016 թվականից հետո:

Իսայկինը մանրամասնել է, որ մինչև 2016 թվականը այդ ԶՀՀ-ների մատակարարման գործընթացն առնչվելու է միայն Ռուսաստանի զինված ուժերին, ինչի համար էլ «Ռոսօբոռոնէքսպորտը» ներկայումս օտար պատվիրատուներին խնդրում է զինվել համբերությամբ:

Իսայկինի խոսքերով՝ մի շարք երկրներ դեռ երկու տարի առաջ են սկսել բանակցել C-400 ԶՀՀ-ների մատակարարման շուրջ, սակայն իրենք ստիպված են եղել հետաձգել դրանք՝ ընդգծելով, որ ոչ բոլորն են համաձայնվել սպասել 2016 թվականին:

Նշվում է, որ այդ համակարգերի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն ցուցաբերել է Չինաստանը, ով, սակայն, դրանք կստանա 2017 թվականից ոչ շուտ: C-400-ների արտահանման առաջին տարբերակները կարող են բաժին ընկնել Բելառուսին ու Ղազախստանին (Մաքսային միություն):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս