
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ-ի Ձմեռային նստաշրջանը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը հունվարի 27-31-ին մասնակցելու է Ստրասբուրգում կայացող ԵԽԽՎ-ի Ձմեռային նստաշրջանին: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանը:
Նշվում է, որ ԵԽԽՎ-ի Ձմեռային նստաշրջանում ընտրելու են կառույցի նախագահին ու փոխնախագահին, ինչպես նաև ազատ բանավեճեր են անցկացվելու Ուկրաինայում գրանցված վերջին իրադարձությունների շուրջ: Նստաշրջանում ելույթ է ունենալու Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
ԵԽԽՎ-ի ներկայիս ղեկավար, ֆրանսիացի Ժան Կլոդ Մինյոնի լիազորությունների ժամկետը սպառվում է հունվարի վերջին: