Վրաստանն ու Իսրայելը կստորագրեն ազատ առևտրի մասին համաձայնագիր

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին իր առաջին պաշտոնական այցով այսօր մեկնում է Իսրայել, ուր պլանավորված է վրաց-իսրայելական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտարարել է վարչապետի մամուլի ծառայությունը:

Երկօրյա իսրայելական այցի ընթացքում Գարիբաշվիլին հանդիպումներ է ունենալու այդ երկրի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի և պաշտոնատար այլ անձանց հետ: Այցի շրջանակներում ստորագրվելու է Վրաստանի ու Իսրայելի միջև ազատ առևտրի մասին պայմանագիր:

2013 թվականին Վրաստանի ու Իսրայելի միջև ապրանքաշրջանառությունը, 2012 թվականի հետ համեմատ, կրճատվել է գրեթե երկու անգամ՝ մինչև 34.1 միլիոն դոլարի (Վրաստանի արտաքին առևտրային շրջանառության 0.3 տոկոսը): Նախորդ տարվա 9 ամսում Վրաստանում իսրայելական ուղիղ ներդրումները կազմել են 6.9 միլիոն դոլար (ողջ ներդրումների 1 տոկոսը):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031