Բաժիններ՝

Սիրիայում ադրբեջանցի զինյալ է սպանվել

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոջահեդները տարածել են Սիրիայում սպանված հերթական ադրբեջանցու լուսանկարը: Նշվում է, որ «Մուհամմեդ» մականվամբ հայտնի ադրբեջանցուն սպանել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցները:

Միևնույն ժամանակ չի հաղորդվել սպանվածի անունը և այն, թե որ շրջանից է նա: Սիրիական հակամարտության ընթացքում այդ երկրում սպանվել է մոտ 100 ադրբեջանցի: Նրանցից շատերի լուսանկարները տարածվում են մոջահեդների կայքերում և տարբեր սոցցանցերում:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան մամլո քարտուղար Էլսևեր Սալմանլըն հայտարարել է, որ Անկարան կանխելու է թուրքական տարածքով Սիրիա ներթափանցելու ադրբեջանցիների փորձերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031