Բաժիններ՝

Սնոուդենը պարզաբանել է, թե ինչն է իրեն դրդել բացահայտել NSA-ի լրտեսական գործունեությունը

Գերմանական NDR հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պարզաբանել է, թե ինչն է իրեն դրդել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (NSA) լրտեսական գործունեությունը բացահայտելու քայլին.

«Ես կասեմ, որ ինձ համար բեկումնային պահը վրա հասավ այն ժամանակ, երբ ես տեսա, թե ինչպես է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերը սուտ երդում տալիս Կոնգրեսի առջև:

Չկա փրկություն հատուկ ծառայության համար, որը կարծում է, որ կարող է խաբել հասարակությանն ու օրեսնդիրին: Երբ ես տեսա դա, ինձ համար ակնհայտ դարձավ, որ այլևս չեմ վերադառնա: Չկար որևէ կասկած»:

Սնոուդենը նաև վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ու Պենտագոնի աշխատակիցները ցանկացել են սպանել իրեն: Նշվում է, որ Սնոուդենի ու NDR-ի լրագրողների հանդիպումը հունվարի 22-ին Մոսկվայում անցկացվել է գերգաղտնի պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031