Ֆիլիպ Լեֆորը ժամանել է Ադրբեջան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը ժամանել է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության մամլո ծառայությունը:

Իր ադրբեջանական այցի ժամանակ Լեֆորը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի ղեկավարության հետ, որոնց ժամանակ քննարկելու է ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների հարցը, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Նշվում է, որ Ֆիլիպ Լեֆորը ներկայումս ավարտում է իր առաքելությունը ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում, և որ ԵՄ-ը նրան փոխարինողի փնտրտուքի մեջ է: Ֆրանսիացի դիվանագետը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2011 թվականի օգոստոսին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031