Բաժիններ՝

Դնեպրոպետրովսկում ոստիկանությունը ջրաշիթեր է կիրառել ցուցարարների նկատմամբ (տեսանյութ)

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը ջրաշիթեր է կիրառել Դնեպրոպետրովսկի մարզային պետական վարչակազմի շենքը գրոհողների նկատմամբ: Երբ ցուցարարները մոտեցել են շենքին, ոստիկանությունը սկսել է ջրաշիթեր կիրառել նրանց նկատմամբ:

Ոստիկանությունը կիրառել է նաև արցունքաբեր գազ: Բախումների հետևանքով տուժել է ոստիկանության 18 աշխատակից: Բացի այդ, տուժել է տեղի «34 հեռուստաալիքի» նկարահանող խումբը: Վարչական շենքերի գրավման փորձեր ձեռնարկվել են նաև Ուկրաինայի այլ քաղաքներում: Զապորոժիեում բախումների ժամանակ ձերբակալվել է մոտ 39 մարդ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի կառավարությունը ոստիկանությանը հունվարի 25-ին թույլատրել է զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում ցուցարարների նկատմամբ կիրառել ջրաշիթեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս