Բաժիններ՝

Հայտնի է դարձել Եգիպտոսի նախագահական ընտրությունների անցկացման ժամկետը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2014 թվականի ապրիլի կեսից ոչ ուշ: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ Եգիպտոսում նախ տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ և դրանից հետո միայն անցկացվելու են նախագահական ընտրություններ: Մանսուրը չի նշել նախագահական ընտրությունների ստույգ ժամկետը:

Սակայն հունվարի կեսին ընդունված երկրի նոր Սահմանադրությունում նշված է, որ քվեարկությունը պետք է տեղի ունենա պետության հիմնական օրենքի ընդունումից 90 օրից ոչ ուշ:

Գործակալության տվյալներով՝ մոտ ժամանակներս նախագահ առաջադրվելու մտադրության մասին կհայտնի գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին, ով ղեկավարել է նախագահ Մոհամմեդ Մուրսիի գահընկեցությանը հանգեցրած ռազմական հեղաշրջումը:

Եգիպտոսում նոր Սահմանադրության շուրջ հանրաքվեն անցկացվել է հունվարի 14-15-ին: Դրան մասնակցել է ընտրողների 55 տոկոսը, որոնց ավելի քան 95 տոկոսը կողմ է արտահայտվել նոր Սահմանադրության ընդունմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031