
Եգիպտոսում զինվորականների ու իսլամականների միջև բախումներում զոհվել է մոտ 50 և կալանավորվել է 1079 մարդ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսում Հոսնի Մուբարաքի գահընկեցության եռամյակի կապակցությամբ կազմակերպված հանրահավաքների ժամանակ կալանքի տակ է վերցվել 1079 մարդ: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի ՆԳՆ-ը:
Իշխանությունների համակիր զինվորականների ու իսլամականների միջև բախումներում 24 ժամվա ընթացքում զոհվել է 49 մարդ՝ համաձայն Առողջապահության նախարարության տվյալների: Իշխանությունները «Մուսուլման եղբայրներ» շարժման համակիր իսլամականներին արգելել են հանրահավաք կազմակերպել հեղափոխության եռամյակին: Դրանից առաջ Կահիրեում գրանցվել էր 5 պայթյուն:
2011 թվականի հունվարի 25-ին Եգիպտոսում սկսվել էին բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք հանգեցրին Հոսնի Մուբարաքի վարչակարգի տապալմանը, որը երկրում իշխում էր մի քանի տասնամյակ: