Երկու մրցանակ՝ «New Wave» բուլղարական կինոփառատոնից
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի է ունեցել «New Wave» («Նոր ալիք») միջազգային ուսանողական կինոփառատոնի մրցանակաբաշխությունը։
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ներկայացուցիչը վերադառանում է Հայաստան՝ իր հետ բերելով երկու մրցանակ։ ‹‹Լավագույն մոնտաժ›› անվանակարգում հաղթել է Արեն Մալաքյանի ‹‹Սիրո խոստովանություն ճապոնական ոճով››, իսկ ‹‹Լավագույն ձայնային մոնտաժ›› անվանակարգում՝ Անդրանիկ Հարությունյանի ‹‹Հեքիաթ›› կարճամետրաժ ֆիլմերը։
Մրցանակաբաշխության արդյունքների ժամանակ Արեն Մալաքյանի ֆիլմը հայտնվել է Գրան պրիի հավակնող երեք ֆիլմերի ցանկում, որոնցից մյուս երկուսը ներկայացնում էին Կինոմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանը։ Ընդհանուր մրցանակների եւ նոմինացիաների թվով Հայաստանը փառատոնում զիջել է միայն ՌԴ ներկայացուցիչներին։
Սոֆիայում հունվարի 23-ից 25-ը անցկացվում էր «New Wave» («Նոր ալիք») միջազգային ուսանողական կինոփառատոնը: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը ներկայացնող 5 ուսանողներից 4-ի ֆիլմերը անցել էին ընտրության նախնական փուլը, ապա մաս էին կազմել մրցութային 29 ֆիլմերի:
ԵԹԿՊԻ մամուլի ծառայություն