
Թուրքիան համացանցում տեղադրել է 44 հատորից բաղկացած իսլամական հանրագիտարան

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի կրոնական հարցերով հիմնադրամը (TDV) իր կայքում ամբողջովին տեղադրել է թուրքերենով իսլամական հանրագիտարանը: Այն հանդիսանում է իսլամի մասին ժամանակակից աշխատություններից մեկը:
Իսլամական հանրագիտարանի նախագծի իրագործումը մեկնարկել է 1983 թվականին, իսկ նրա առաջին հատորը հրատարակվել է 1988 թվականին: Իսլամական հանրագիտարանի ստեղծման աշխատանքներն ամբողջովին ավարտվել են 2013 թվականի դեկտեմբերին: Այն բաղկացած է 44 հատորից և 15.226 հոդվածից: Գիտության այլ ճյուղերի հետ մեկտեղ հոդվածների ընդհանուր քանակը հասնում է 16.855-ի:
25 տարում գրվել է 44 հատոր: Այն իրենում տեղեկատվություն է պարունակում մուսուլմանական բոլոր երկրների մասին՝ Մարոկկոյից մինչև Ինդոնեզիա, ինչպես նաև պատմում է ոչ իսլամական երկրներում մուսուլմանական համայնքների մասին: Նախագծի հիմքում ընկած է ավելի քան 500 տեղեկատվական աղբյուր: