«Հիմա հասկանում եմ, թե մեծ հաշվով ինչու է սահմանում անհանգիստ». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ադրբեջանի ՀՆԱ-ն 2013-ին աճել է 5.8%-ով։ Հայաստանում աճի ցուցանիշը 3.5% է։ Ընդ որում ոչ նավթային աճը կազմել է 10%։

Կոնկրետ անցյալ տարի նավթի գներն իջել են։ Այսինքն, նավթը կապ չունի։ Իմ ժամանակ, երբ արձանագրվեցին պատերազմի հիմնական ու վերջնական հաղթանակներ միշտ մեր մակրոտնտեսական ցուցանիշներն ավելի լավն էին, քան իրենցը։

Հիմա հասկանում եմ, թե մեծ հաշվով ինչու է սահմանում անհանգիստ։ Թշնամին համարում է, որ իր դեմ կազմակերպված պետություն չկա»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031