Բաժիններ՝

Հրայր Սիմոնյանը գլխավորել է Ռուսաստանում UBS բանկի տնօրենների խորհուրդը

Ամերիկյան Forbes պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստանում Morgan Stanley-ի նախկին ղեկավար Հրայր Սիմոնյանը գլխավորել է Ռուսաստանում UBS բանկի տնօրենների խորհուրդը: Նրա հետ միասին ռուսական UBS է եկել նրա վաղեմի համակիր Ելենա Տիտովան:

Սիմոնյանը պարբերականին հայտնել է, որ իր հիմնական առաջադրանքը ռուսական առաջնակարգ ներդրումային բանկ դարձնելն է: Սիմոնյանը կարծում է, որ շվեյցարական առաջնակարգ բանկին հարիր չէ երկրորդական ռուսական մասնաճյուղ ունենալը, ինչը նշանակում է, որ վերջինս կա՛մ պետք է համապատասխանի շվեյցարական բանկի մակարդակին, կա՛մ էլ անհրաժեշտ է փակել այն:

UBS-ը Սիմոնյանի ու Տիտովայի գլխավորությամբ առաջին հերթին կարող է կենտրոնանալ մասնավոր հաճախորդների փողերի ղեկավարման զարգացման և ներդրումային-բանկային բիզնեսի զարգացման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031