
Ռուսաստանը կարող է երկարաձգել Սնոուդենի ժամանակավոր ապաստանի ժամկետը

Ամերիկյան New York Times թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի իշխանությունները կարող են երկարաձգել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տալու մասին փաստաթղթերի գործողությունների ժամկետը:
Այս մասին հայտարարել է Դավոսում գտնվող Ռուսաստանի Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը: Վերջինս քննարկումներից մեկի ժամանակ ակնարկել է, որ Սնոուդենի ժամանակավոր ապաստանի մասին փաստաթղթերի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել «հավերժ»: Պուշկովը հայտարարել է, որ Ռուսաստանը նրան չի վտարի երկրից, որոշումը Սնոուդենինն է:
Պուշկովը հիշեցրել է Սնոուդենի հոր խոսքերով, որ չպետք է հույսեր կապել նրա հայրենիք վերադառնալու դեպքում արդար դատի վերաբերյալ: