
Ուկրաինայում խստացրել են ատոմակայանների պահպանությունը՝ կապված դրանց գրավման հնարավորության հետ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարարությունը խստացրել է ատոմակայանների պահպանման ռեժիմը: Այս մասին հայտարարել է տվյալ գերատեսչության ղեկավար Էդուարդ Ստավիցկին:
Վերջինիս խոսքերով՝ ատոմակայանների պահպանումը խստացնելու մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, ինչ ուկրաինական մի շարք ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց ատոմակայանները գրավելու հնարավորության մասին: Ստավիցկին մանրամասնել է, որ խստացված ռեժիմը գործելու է մինչև ապրիլ: Ուկրաինայի տարածքում գտնվում է չորս գործող ատոմակայան: