
Աշխարհի ամենագեղեցիկ գետը կամ պարզապես «հեղուկ ծիածան» (լուսանկարներ)

Viral Nova-ն ներկայացրել է աշխարհի ամենագունագեղ գետը, որը գտնվում է Կոլումբիայում: Խոսքը գնում է Կանյո Կրիստալես գետի մասին, որն ունի տարբեր գույներ՝ դեղին, կանաչ, կապույտ, սև և հատկապես կարմիր: Գետն ունի մի շարք «մականուններ». նրան անվանում են «հնգագույն գետ», «հեղուկ ծիածան», «դեպի դրախտ հոսող գետ», «աշխարհի ամենագեղեցիկ գետ»: Ջրերի գունափոխման պատճառը գետի հատակին գտնվող Macarenia clavigera բույսն է: