ԱՄՆ-ում սկսել են միջոցներ հավաքել՝ Հիլարի Քլինթոնի նախագահական կամպանիայի համար
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Priorities USA Action քաղաքական գործողությունների ամերիկյան հանձնաժողովը սկսել է միջոցներ հավաքել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախագահական կամպանիայի համար:
Կազմակերպությունում հուսով են, որ միջոցներ հավաքելն ի ցույց կդնի, որ Քլինթոնը հանդիսանում է Դեմոկրատական կուսակցության ամենաուժեղ պոտենցիալով թեկնածուն: Նվիրատվություններ հավաքելու համար Priorities USA Action-ում փոխել են ղեկավարությանը:
Հանձնաժողովի համանախագահներ են դարձել Ջիմ Մեսինը, ով 2012 թվականի ընտրություններում ղեկավարել է Բարաք Օբամայի ընտրական կամպանիան և Միչիգան նահանգի նախկին նահանգապետ Ջենիֆեր Գրենհոլմը, ով ավելի վաղ Քլինթոնին կոչ է արել առաջադրել սեփական թեկնածությունը 2016 թվականի նախագահական ընտրություններում:
Բարաք Օբամայի կողմնակիցներին հաջողվել էր 2012 թվականի նրա նախընտրական կամպանիայի ժամանակ հավաքել 1.12 միլիարդ դոլար, որից 79 միլիոն դոլարը բաժին էր ընկել հենց Priorities USA Action-ին: Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիի կողմնակիցներին էլ հաջողվել էր հավաքել 1.02 միլիարդ դոլար:
2013 թվականին ԱՄՆ-ի պետքարտուղարի լիազորությունները վայր դրած Հիլարի Քլինթոնը դեռ պաշտոնապեսչի հայտարարել նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: