Ուժի կիրառումը չի լուծի Ղարաբաղյան հակամարտությունը. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Մարի Հարֆը երեկվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ուժի կիրառումը չի լուծի Ղարաբաղյան հակամարտությունը.

«Մենք տեսել ենք հաշվետվությունները և ցավում ենք յուրաքանչյուր տեղում մարդկանց զոհվելու համար: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. ուժի կիրառումը չի լուծի այդ հակամարտությունը: Մենք բոլոր կողմերին կոչ ենք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դա անելու սպառնալիքից»:

Հարֆի խոսքերով՝ ԱՄՆ-ը նախկինի նման խորապես հավատարիմ է հակամարտող կողմերի հետ աշխատելուն՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031