
Ժաննա Ֆրիսկեն հայտարարություն է տարածել

39-ամյա երգչուհի Ժաննա Ֆրիսկեն իր հիվանդությունից հետո առաջին անգամ հանդես է եկել հայտարարությամբ: Հիշեցնենք, որ երգչուհու գլխում քաղցկեղ է հայտնաբերվել և նա այժմգտնվում է Նյու Յորքի հիվանդանոցում, որտեղ բժիշկների խումբը քննարկում է նրա բուժման հետագա քայլերը: Այս մասին տեղեկացնում է Woman.ru կայքը:
Ժաննա Ֆրիսկեն իր հայտարարության մեջ շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր գումար են փոխանցել իր բուժման համար: Միաժամանակ նա նշել է, որ հավաքված գումարն ավելին է, քան անհրաժեշտ էր, ուստի ինքը որոշել է գումարի մյուս մասը փոխանցել հիվանդ երեխաների բուժման համար:
«Շնորհակալ եմ: Ես չէի կարող պատկերացնել, որ իմ և իմ ընտանիքի համար այսքան դժվար ժամանակաշրջանում մեր կողքին կլինեն հազարավոր մարդիկ: Դա մեզ ուժ է տալիս: Անչափ հաճելի է, որ Ռուսաստանում կան նման հոգատար և բարի մարդիկ: Իմ բուժման համար հավաքված գումարը ավելին է, քան անհրաժեշտ էր, ուստի այն կփոխանցվի հիվանդ երեխաների բուժման ֆոնդին»,- ասել է երգչուհին: