![](/banners/BeFunky-design.jpg)
Երկրորդ աշխարհամարտից հետո մարդկային խոշորագույն աղետը ներկայումս տեղի է ունենում Սիրիայում. Դավութօղլու
![](https://168.am/wp-content/uploads/2014/01/davutoglu-ahmet-0103-jpg20140114204150.jpg)
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դավոսում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարլե է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդկային խոշորագույն աղետը ներկայումս տեղի է ունենում Սիրիայում:
Դավութօղլուն ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել անհապաղ որոշում ընդունել Սիրիայի հարցով: Իր ելույթում Դավութօղլուն նշել է, որ ներկայումս Թուրքիայի տարածքում գտնվում է սիրիացի 700.000 փախստական, որոնց վրա ցայժմ ծախսվել է 2.5 միլիարդ դոլար.
«Ես ՄԱԿ ԱԽ-ից ցանկանում եմ միայն մեկ որոշում: Ցայժմ չի ընդունվել այդպիսի որոշում: Կա միայն մեկ հայտարարություն: ՄԱԿ ԱԽ-ը պետք է անհապաղ որոշում ընդունի հումանիտար օգնության և դրա հետ կապված այլ հարցերի շուրջ:
Հումանիտար օգնությունը Սիրիա հասցնելուն խոչընդոտում է ոչ թե ընդդիմությունը, այլ՝ Ասադի վարչակարգը: Այդ ռեժիմը կսպանի բոլոր սիրիացիներին»: