Բաժիններ՝

ԵՄ-ի անուշադրությունը կդառնա յուրօրինակ դավաճանություն «Մայդանում» հավաքվածների նկատմամբ. Շուլց

Deutschlandfunk պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ ԵՄ-ը պետք է դիտարկի Ուկրաինայում քաղաքական դիմակայության կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնելու հնարավորությունը, նախքան այդ երկրի դեմ պատժամիջոցների սահմանելու հարցի դիտարկումը.

«Պատժամիջոցների մասին խոսելուց առաջ մենք պետք է մտածենք այն մասին, թե արդյոք կարո՞ղ ենք մենք միջնորդ ուղարկել այդ երկիր»: Շուլցը հիշեցրել է, որ տարիներ առաջ այդպիսի միջնորդությամբ հանդես են եկել Խավիեր Սոլանան և Ալեքսանդր Կվասնևսկին:

Շուլցը նկատել է, որ Ուկրաինայի հանդեպ ԵՄ-ի կողմից ուշադրության բացակայությունը մեկուսացման մեջ է թողնում ուկրաինական ընդդիմությանը և կվերածվի յուրօրինակ դավաճանության «Մայդանում» հավաքված մարդկանց հանդեպ.

«Եթե ԵՄ-ը դադարեցնի Ուկրաինայի հետ խոսելը, ընդդիմությունը կմնա մեկուսացման մեջ: Դրա համար էլ ես խորհուրդ եմ տալիս դիտարկել երկխոսությունը շարունակելու միջոցները»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ ԵՄ-ը կարող է դադարեցնել Ուկրաինայի հետ իր պաշտոնական շփումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031