
ԵՄ-ը կարող է դադարեցնել Ուկրաինայի հետ պաշտոնական շփումները

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալությունը, վկայակոչելով BBC Украина-ն, ԵՄ-ը կարող է դադարեցնել Ուկրաինայի հետ պաշտոնական շփումները, եթե հաստատվի, որ ուկրաինական ոստիկանությունը ցուցարարների վրա կրակել է հրաձգային զենքից:
Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչը: Վերջինիս խոսքերով՝ Ուկրաինայից ստացվող նորություններն ապշեցուցիչ են. «Այս ամենից հետո մենք չենք կարող Ուկրաինայի հետ գործ ունենալ այնպես, ինչպես որ սրանից առաջ էր»:
Նա ընդգծել է, որ եթե պարզվի, որ ոստիկանությունը հրաձգային զենքից է կրակել ցուցարարների վրա, ապա ԵՄ-ի ու Ուկրաինայի հարաբերությունները կփոխվեն արմատականորեն. «Ուկրաինայի հետ երկխոսությունը սպառնալիքի տակ է և կարող է դադարեցվել այսօր: Փողոցներում առկա արյունը փոխում է ամեն ինչ»: