
ԱՄՆ պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի մի շարք քաղաքացիների նկատմամբ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտն Ուկրաինայի մի շարք քաղաքացիների համար չեղյալ է հայտարարել վիզաները, քանի որ նրանք մասնակից են նախորդ տարվա նոյեմբերին ու դեկտեմբերին «Եվրամայդանի» ուժային ցրմանը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը:
Այդ անձինք զրկվել են ամերիկյան տարածքում վիզա ստանալու հնարավորությունից: Վերջինիս հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը դիտարկում է նաև իր հետագա քայլերը նրանց դեմ, ովքեր պատասխանատու են ներկայիս բռնության համար:
Կիևում և Ուկրաինայի այլ շրջաններում եվրաինտեգրացման կողմնակիցների զանգվածային ակցիաները չեն դադարում նախորդ տարվա նոյեմբերի 21-ից, երբ Ուկրաինայի կառավարությունը հայտարարեց, որ կասեցնում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական գործընթացը: