Սիրիական ընդդիմությունը «Ժնև 2»-ում իշխանություններին կոչ է արել վայր դնել սեփական լիազորությունները
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմադիր Ազգային դաշինքի ղեկավար Ահմադ Ջարբան «Ժնև 2» միջազգային կոնֆերանսի ժամանակ Սիրիայի իշխանությունների պատվիրակությունների ներկայացուցիչներին կոչ է արել հաստատել անցումային կառավարության ստեղծման պլանը:
Ջարբան Սիրիայի իշխանություններին կոչ է արել անհապաղ ստորագրել Ժնևյան կոմյունիկեն և վայր դնել Բաշար Ասադի բոլոր գործառույթները՝ ներառյալ գործադիր ու ռազմական իշխանությունը: Ջարբայի խոսքերով՝ դա կլինի «նոր Սիրիայի» կառուցման ուղղությամբ առաջին քայլը:
Ջարբան ընդգծել է, որ սիրիական ընդդիմությունը մտադիր է անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել հանդիպման հաջող ավարտի համար, քանի որ այլևս անհնար է հետաձգել այդ հարցի լուծումը:
Նշվում է, որ սա գրեթե երեք տարի շարունակվող Սիրիական հակամարտության պատմության մեջ առաջին դեպքն է, որ Սիրիայի իշխանություններն ու ընդդիմությունը նստել են բանակցային սեղանի շուրջ: