
Ասադը չպետք է տեղ զբաղեցնի Սիրիայի անցումային կառավարության կազմում. Ջոն Քերի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» միջազգային կոնֆերանսի բացման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չպետք է տեղ զբաղեցնի Սիրիայի անցումային կառավարության կազմում.
«Ճգնաժամից դուրս գալու միակ ելքն անցումային կառավարության ստեղծումն է: Մենք պետք է իրատեսորեն նայենք իրերին: Անցումային կառավարության մեջ չեն կարող մտնել նրանք, որոնց հավանության չեն արժանացնում կողմերից մեկը: Դրա համար էլ նախագահ Բաշար Ասադը չի կարող կազմել այդ անցումային կառավարության մասնիկը»: