Ռուսաստանն ու Իրանը փորձում են արդարացնել Սիրիայի իշխանությունների գործողությունները. Դավութօղլու
Թուրքական TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն քննադատել է Ռուսաստանին ու Իրանին՝ կապված Սիրիայի հետ.
«Ռուսաստանն ու Իրանը պատրվակներ են փնտրում՝ արդարացնելու համար Սիրիական վարչակարգի գործողությունները: Թուրքիան մշտապես ջանքեր է գործադրել, որ միջազգային հանրությանը հասցնի Սիրիայի կառավարության իրականացրած հանցանքների մասին ճշմարտությունը:
Թուրքիան հուսով է, որ այն բանից հետո, ինչ հրապարակվել են 55.000 լուսանկարներ, որոնք վկայում են սիրիական բանակի կողմից ընդդիմադիրների դեմ իրականացրած ռազմական հանցանքների մասին, Մոսկվան ու Թեհրանը կփոխեն իրենց դիրքորոշումը Սիրիայի կառավարության հանդեպ»:
Նշվում է, որ այդ 55.000 լուսանկարը տարածել է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը, որոնցում պատկերված են «սիրիական բանակի ռազմական հանցանքները»: Դրա հետ կապված՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել Սիրիայի հարցում, քանի որ փաստագրական առումով «ապացուցվել» է Ասադի վարչակարգի իրականացրած ռազմական հանցանքները: