Բաժիններ՝

Վրաստանի վարչապետն այսօր մեկնում է Դավոս

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր կմեկնի Շվեյցարիա, ուր և կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական 44-րդ ֆորումին, որն անցկացվելու է հունվարի 22-25-ին:

Դավոս մեկնող վրացական պատվիրակությունը գլխավորելու է Գարիբաշվիլին, դրանում ընդգրկվել են նաև փոխվարչապետ, էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, արտգործնախարար Մայա Փանջիկիձեն և այլք: Պլանավորված է, որ Վրաստանի վարչապետը ելույթ է ունենալու Դավոսում, ինչպես նաև ֆորումի շրջանակներում անցկացնելու է մի շարք հանդիպումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031