ՌԴ-ի ու Վրաստանի հարաբերություններն արգելակում է Թբիլիսիի կողմից նոր իրողությունները չճանաչելը. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ 2008 թվականի պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրողությունները Վրաստանի կողմից չճանաչելն արգելակում է Մոսկվայի ու Թբիլիսիի հարաբերությունների զարգացումը:

Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանը սկզբունքորեն կողմ է մարդկանց միջև շփումներն առավելագույն կերպ պարզեցնելուն, ինչին խոչընդոտում է դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը.

«Գլխավոր խնդիրն այն է, որ մենք չենք կարող փոխել այն իրողությունները, որոնք ձևավորվել են Սաակաշվիլիի սանձազերծած պատերազմից հետո: Վրաստանի կողմից տարածաշրջանում ձևավորված այդ իրողությունները չճանաչելը խնդիր է հարուցում: Եվ դա շարունակ արգելակելու ու զսպելու է մեր հարաբերությունները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031