
Իրանը ցանկանում է արտադրել նոր սերնդի տիեզերական փոխադրիչ

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հետազոտություններ է սկել նոր սերնդի «կյանքի պարկուճի» մշակման ուղղությամբ, որը հրթիռակիրի օգնությամբ տիեզերագնացներին կհասցնի տիեզերք: Այս մասին հայտարարել է Իրանի տիեզերական համակարգի հետազոտական կենտրոնի ղեկավար Մոհամմադ Էբրահիմին:
Վերջինիս խոսքերով՝ նախ ստեղծվելու է «կյանքի պարկուճի» առաջին փոքր մոդելը, իսկ ավելի ուշ՝ ամբողջական պարկուճը: Էբրահիմին հավելել է, որ նախագիծը գտնվում է նախագծման կոնցեպտուալ փուլում:
Իրանն արդեն իսկ մի շարք նվաճումների է հասել տիեզերական գիտության ու աստղատգիտության ոլորտում և մտադիր է տիեզերք մարդ ուղարկել մինչև 2024 թվականին: Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել դառնալու իրանցի առաջին աստղանավորդ: