Բաժիններ՝

Ասադը 2014 թվականի նախագահական ընտրություններում կստանա քվեների 75 տոկոսը. ԿՀՎ

Լիբանանյան Al-Manar հեռուստաալիքի փոխանցմամբ՝ եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր թեկնածությունն առաջադրի 2014 թվականին Սիրիայում կայանալիք նախագահական ընտրություններում, ապա նրա օգտին կքվեարկի այդ երկրի քաղաքացիների 75 տոկոսը:

Հեռուստաալիքը վկայակոչել է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) պատրաստած զեկույցի արդյունքները, որում նշված է, որ Ասադը կարող է Սիրիայի նախագահի պաշտոնում մնալ մինչև 2020 թվականը: ԿՀՎ-ն նման եզրահանգման է եկել Սիրիայից ստացվող հաղորդագրությունների և հարցախույզների արդյունքների հիման վրա:

Լիբանանյան հեռուստաալիքը հավելել է, որ ամերիկյան հետախուզության տվյալներով Ասադի հանրաճանաչությունն աճում է երկրի ներսում՝ շնորհիվ զինված ընդդիմության դեմ դիմակայությունում սիրիական բանակի հաջողությունների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031