
«Ավտոմայդանը» դիմակայության միասնական առաջնորդ է ճանաչել Վիտալի Կլիչկոյին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ «Ավտոմայդանի» ակտիվիստները կողմնորոշվել են ընդդիմության միասնական թեկնածուի հարցում, որին նրանք աջակցելու են: Այս մասին Facebook սոցցանցում գրել է «Ավտոմայդանի» առաջնորդներից Դմիտրի Բուլատովը.
«Ուկրաինայի ժողովրդի համար ամենաբարդ և վտանգավոր ժամանակ միայն մեկ առաջնորդ է եղել մարդկանց կողքին՝ ճակատի առաջին գծում: Դա Վիտալի Կլիչկոն է: Անհրաժեշտ պահին իրական գործողությունները վեր են խոսակցություններից, պլաններից ու ռազմավարությունից: Այսօրվանից սկսած՝ մեր դիմակայության առաջնորդը Վիտալի Կլիչկոն է»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Վիտալի Կլիչկոն կարող է զրկվել երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունքից: