Բաժիններ՝

Չսափրված, կապույտ վերարկուով տղամարդը հետեւել է Շանթ Հարությունյանի կնոջն ու որդուն. news.am

Շանթ Հարությունյանին հունվարի 14-ին «Դատապարտյալների հիվանդանոցում» այցելած որդուն և կնոջը հիվանդանոցից մինչև տուն հետևել են:

Այս մասին NEWS.am-ին ասել է  Շանթ Հարությունյանի կինը` Ռուզաննա Բադալյանը:

«Մի տղամարդ ամբողջ ընթացքում հետևում էր մեզ: Կանգառում ահագին երկար սպասել ենք, չնայած Մասիվ գնացող լիքը երթուղայիններ կային, բայց այդ մարդն էլ մեզ հետ սպասում էր: Հետո նստեցինք երթուղային, նա էլ մեզ հետ ու եկավ հենց մեր շենքի մոտ իջավ»:

Քաղբանտարկյալի որդին` Շահենը, մեզ հետ զրույցում նշեց, որ այդ տղամարդն անընդհատ փորձում էր մոտենալ իրեն. «Մոտ 40 տարեկան տղամարդ էր, միջահասակ, ոչ գեր, ոչ նիհար, չսափրված, մուգ կապույտ գույնի սպորտային վերարկու, գլխին գունավոր գլխարկ էր, վրան էլ մի հատ փումփուլիկ»:

Շահենն ու մայրը նախկինում երբեք չէին տեսել այդ տղամարդուն: Նրանց զարմացնում է այն փաստը, որ իրենց հետևած տղամարդն իջել է հենց իրենց շենքի մոտ:

«Եթե կանգառում իջներ, կմտածեինք, որ զուգադիպություն է, բայց հենց մեր շենքի մոտ իջավ, որտեղ կանգառ չկա, ու եկավ մեր հետևից մինչև մուտք»,- ասաց տիկին Բադալյանը:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս