
Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ջոն Քերիի հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին գործակալությանը հայտնել են նրա դիվանագիտական աղբյուրները:
Հեռախոսազրույցից օրեր առաջ կողմերը միմյանց հանդիպել են Փարիզում անցկացված «Սիրիայի բարեկամների» խմբի նիստի ժամանակ: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի հարցը: Դա մասնավորապես վերաբերում է Սիրիայում առկա վերջին իրավիճակին և հունվարի 22-ին պլանավորված «Ժնև 2» կոնֆերանսի անցկացմանը:
Քերին Դավութօղլուին իրազեկել է դրանից մեկ օր առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Սիրիայի վերաբերյալ Փարիզում իր հանդիպման մանրամասների մասին: