
Նորվեգացին լուսանկարել է ծովում սառած ձկներին (լուսանկարներ)

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ նորվեգացի Ինգոլֆ Քրիստինսենը Նորդլանդի շրջանում ծովափին իր շան հետ զբոսնելիս ականատես է եղել ուշագրավ տեսարանի: Նա տեսել է ծովում սառած հազարավոր ձկների («սելդ» տեսակի): Նա մի քանի անգամ լուսանկարել է այդ ամենը, ապա դրանք հանձնել է լրագրողներին:
Քրիստինսենը հայտարարել է, որ իրեն ապշեցրել է այդ տեսարանը՝ ընդգծելով, որ նախկինում երբեք ականատես չի եղել նման բանի: Քրիստինսենը կարծում է, որ ծովում ցուրտը շատ արագ է տարածվում, ինչի համար էլ ձկները չեն հասցրել ժամանակին լքել տվյալ վայրը:
Նշվում է, որ Նորվեգիայի մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կազմում է – 26 աստիճան Ցելսիսուս: Ուժգին քամիների դեպքում այն նվազում է ևս 6 աստիճանով (- 32 աստիճան):