Իրանի ու «Վեցյակի» ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարին. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու «Վեցյակի» միջև ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն փետրվարին: Այս մասին գործակալությանը հայտնել է դիվանագիտական աղբյուրը:

Վերջինիս խոսքերով՝ Իրանի ու «Վեցյակի» ներկայացուցիչները քննարկելու են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի կնքման հարցը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախորդ տարվա նոյեմբերին Ժնևում նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածություններն ուժի մեջ են մտնելու հունվարի 20-ից:

Փետրվարին մեկնարկելու է նաև արտերկրում Իրանի սառեցված ակտիվների ապասառեցման գործընթացը:

Տեսանյութեր

Լրահոս