Բուդաղյանների փաստաբանի բողոքի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքների քննությունը: Դատարան էր ներկայացվել հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձատան մոտ տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նյութերի ցանկը: Քրեական գործի նյութերը կազմում են 10 հատոր:

Փաստաբան Հայկ Ալումյանը ընդմիջման ընթացքում ուսումնասիրեց ներկայացրած նյութերի ցանկը, սակայն նշեց, որ դիրքորոշում արտահայտելու համար իրեն ժամանակ է հարկավոր: Դատավոր Արմեն Բեկթաշյանը հետաձգեց դատակա նիստը: Հաջորդ դատական նիստը հունվարի 20-ին:

Հայկ Ալումյանը բողոքարկել էր Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները: Նախաքննություն իրականացնող ՀՀ ՊՆ քննչական ծառայության քննիչը նրանց ազատ էր արձակել՝ գտնելով, որ նրանց գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին:

Հայկ Ալումյանը բողոքարկել էր նաև դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը: Քննիչը գտել էր, որ դեպքի օրը Ավետիք Բուդաղյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված երկու արարքներ, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր նրա մահվան պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս