FBI-ը մոտ 30 գործակալ կուղարկի Ռուսաստան՝ կապված Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հետ
Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) տնօրեն Ջեյմս Կոմին երեկ հայտարարել է, որ մի քանի տասնյակ գործակալ է ուղարկում Ռուսաստան՝ օգնելու համար Սոչիում կայանալիք Ձմեռային Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովմանը:
Կոմիի խոսքերով՝ FBI-ը համագործակցում է ռուսական հատուկ ծառայությունների հետ. «Մոտ երկու տասնյակ գործակալ և այլ անձնակազմ է ուղարկվելու Մոսկվա, ևս ավելի քան մեկ տասնյակը կուղարկվի Սոչի»: Կոմին գոհունակություն է հայտնել Սոչիում տարվող աշխատանքներից, որոնք ուղղված են անվտանգության ապահովմանը:
Նախորդ ամսվա վերջին Վոլգոգրադում գրանցված երկու պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ և տուժել են տասնյակ անձինք: