Ադոլֆ Հիտլերի «Mein Kampf» -ն ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում դարձել է համացանցային վաճառքի առաջատարը
Ադոլֆ Հիտլերի հանրահայտ «Mein Kampf» («Իմ պայքարը») գիրքը «Amazon» -ում մեծ պահանջարկ ունի հատկապես Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում, գրում է բրիտանական The Daily Telegraph-ը:
Ամերիկացի լրագրող Քրիս Ֆարաոնեն համացանցի միջոցով գրքի էլեկտրոնային տարբերակի վաճառքի նման պահանջարկը բացատրել է նրանով, որ մարդիկ գրքի տպագիր տարբերակն ավելի քիչ են գնում այն պատճառով, որ չեն ցանկանում այդ գիրքը տուն տանել կամ պահել իրենց գրադարակներում, «էլ չասենք` մետրոյում կարդալու մասին»: Իսկ էլեկտրոնային տարբերակը կարդալուց հետո այն կարող են կամ պահել կամ էլ հանգիստ ջնջել:
«Amazon»-ի ներկայացուցիչները չեն բացահայտում գրքի էլեկտրոնային տարբերակների վաճառքի քանակի մասին տվյալները: